20.12.2017 13:40

Չավուշօղլուն պատմել է, թե ով է հանդես գալու Երուսաղեմի վերաբերյալ բանաձևի օգտին

Չավուշօղլուն պատմել է, թե ով է հանդես գալու Երուսաղեմի վերաբերյալ բանաձևի օգտին

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն չորեքշաբթի հայտարարել է, որ Անկարան, Թեհրանը և Բաքուն Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հանդես են գալու Երուսաղեմի վերաբերյալ բանաձևն ընդունելու օգտին: Նա նշել է, որ կողմերը չեն կարող ընդունել տվյալ հարցում Վաշինգտոնի որոշումը:

Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը կայացել է չորեքշաբթի Բաքվում: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են անվտանգության և տարածաշրջանային հարցեր:

Ինչ վերաբերում է Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ Վաշինգտոնի կայացրած որոշմանը, ապա Չավուշօղլուն այն համարում է «անընդունելի և անարդար»:

Փոխանցում է ria.ru-ն: