20.12.2017 14:19

ՄԱԿ-ի ԳԱ-ն ընդունել է ՌԴ-ի բանաձևը նացիզմի հերոսականացման դեմ պայքարի մասին

ՄԱԿ-ի ԳԱ-ն ընդունել է ՌԴ-ի բանաձևը նացիզմի հերոսականացման դեմ պայքարի մասին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան լիագումար նիստում ընդունել է նացիզմի հերոսականացման դեմ պայքարի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկած բանաձևը: Փաստաթղթում ընդգծվում է, որ բոլոր պետությունները պետք է արգելեն «նացիստական ռեժիմի ցանկացած մեծարում»:

Փաստաթղթի օգտին քվեարկել է 133 երկիր, 49 երկիր, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Լեհաստանը, ձեռնպահ են մնացել: Դեմ են քվեարկել ԱՄՆ-ը և Ուկրաինան:

Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունում ընդգծել են, որ նացիզմի հերոսականացման դեմ բանաձևի ընդունումը «պատմության ճիշտ կողմն անցնելու ազդանշան է»:

Փոխանցում է Interfax-ը: