20.12.2017 17:41

Լրագրողները 2017-ի լավագույն մարզիկ են ճանաչել Ալեքսանյանին

Լրագրողները 2017-ի լավագույն մարզիկ են ճանաչել Ալեքսանյանին

Մարզական լրագրողների ֆեդերացիան հարցման արդյունքներով որոշել է  2017թ մրցաշրջանի 10 լավագույն հայաստանցի մարզիկներին:

Հարցմանը մասնակցած  21 մարզական լրագրողները Հայաստանի թիվ 1 մարզիկ են ճանաչել աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին:

Ստորեւ ներկայացնում ենք 10 լավագույնների անվանացանկը.

  1. ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ՝ հ/հ ըմբշամարտ՝ 200 միավոր
  2. ՄԱՔՍԻՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ՝ հ/հ ըմբշամարտ, աշխարհի չեմպիոն՝ 188
  3. ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ՝ շախմատ, աշխարհի գավաթակիր՝ 168
  4. ՍԻՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ՝ ծանրամարտ, Եվրոպայի մեծահասակների, աշխարհի երիտասարդների, համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն՝ 145
  5. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎ՝ բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր՝ 108
  6. ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆ՝ ծանրամարտ, համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Եվրոպայի արծաթե մեդալակիր՝ 99
  7. ՏԻԳՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ՝ սամբո, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն՝ 90
  8. ՍԵՐԳԵՅ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ՝ դահուկային սպորտ, համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր՝ 61
  9. ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ՝ սպորտային մարմնամարզություն, օղակների վրա համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության փուլի հաղթող՝ 44
  10. ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ՝ ծանրամարտ, համաշխարհային ուսանողական խաղերի փոխչեմպիոն՝ 42

 Հարցաթերթիկներում նշվել են նաեւ հեծանվորդ Էդգար Ստեփանյանի, սամբիստ Գրիգոր Մխիթարյանի, ազատ ոճի ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանի եւ հրաձգուհի Լիլիթ Մկրտչյանի անունները: