20.12.2017 18:54

Մի շարք ճանապարհներին մառախուղ է

Մի շարք ճանապարհներին մառախուղ է

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Արարատի, Բաղրամյանի, Աշտարակի, Մարալիկի, Արտաշատի և Մասիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50մ: Տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: