20.12.2017 20:01

ՏԿՏՏՆ. 53 մեքենայի վթարի պատճառը ճանապարհի սառածությունը չէր կարող լինել

ՏԿՏՏՆ. 53 մեքենայի վթարի պատճառը ճանապարհի սառածությունը չէր կարող լինել

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վստահեցնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Երեւան-Երասխավան ավտոճանապարհին 53 մեքենայի վթարի պատճառը չէր կարող լինել ճանապարհի սառած լինելը:

«Նախորդ օրերին ոչ ձյուն է տեղացել, ոչ էլ անձրեւ, օդի ջերմաստիճանն էլ առավոտյան այդ ժամին եղել է +2: Ճանապարհի այդ հատվածում մառախուղ է եղել, սկզբում երկու մեքենա է բախվել, մթնշաղի պատճառով մնացած մեքենաների շղթայական վթարն է տեղի ունեցել»,- NEWS.am-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից: