20.12.2017 21:11

ԱՄՆ-ը Կադիրովին ընդգրկել է «Մագնիտսկու ցուցակի» մեջ

ԱՄՆ-ը Կադիրովին ընդգրկել է «Մագնիտսկու ցուցակի» մեջ

ԱՄՆ ֆինանսների նաարարությունը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին ներառել է պատժամիջոցների «Մագնիտսկու ցուցակի» մեջ, փոխանցում է «Մեդուզան»:

Ըստ գերատեսչության,  Կադիրովը «պատասխանատու է ոչ-դատական մահապատիժների, խոշտանգումների եւ մարդու իրավունքների այլ կոպիտ խախտումների համար»:

ԱՄՆ-ն «Մագնիտսկու ցուցակի» մեջ է ընդգրկում մարդկանց, որոնք մարդու իրավունքների խախտման մասնակից են: Ցուցակում ընդգրկվածների մուտքը Միացյալ Նահանգներ արգելվում է, նրանց ակտիվները սառեցվում են երկրի տարածքում: Ի սկզբանե, պատժամիջոցները վերաբերում էին Ռուսաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերին, սակայն 2016-ից ի վեր օրենքի գործողությունը տարածվում է ամբողջ աշխարհի վրա: