20.12.2017 23:01

Չավուշօղլու. Թուրքիան Ցյուրիխյան արձանագրությունները ստորագրելիս պայման է դրել

Չավուշօղլու. Թուրքիան Ցյուրիխյան արձանագրությունները ստորագրելիս պայման է դրել

Թուրքիան ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել է պայմանով, որ Հայաստանը պետք է լքի «օկուպացված տարածքները», Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն:

«Անկարան Երևանի հետ ցյուրիխյան արձանագրությունները ստորագրել է որոշակի պայմաններով. Հայաստանը պետք է լքի օկուպացված տարածքները, ինչից հետո մենք կարգավորում ենք մեր կապերը՝ սա էր հիմնական պայմանը», - «Ազատություն» ռադիիոկայանի փոխանցմամբ, ասել է նա:

Նախորդ շաբաթ Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունները մի քանի հայտարարություն են փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սառեցված գործընթացի վրաբերյալ՝ փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով գործընթացի ձախողման հետ կապված:

Թուրքիայի արտգործնախարարը նաև հերթական անգամ շեշտել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Անկարան միշտ Բաքվի կողքին է:

Շարունակելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլդար Մամեդյարովը հիշեցրել է, որ հունվարի կեսերին պատրաստվում է հանդիպել հայաստանցի պաշտոնակցի հետ՝ բանակցությունները շարունակելու նպատակով:

«Վիեննայում մենք մտքեր ենք փոխանակել. համանախագահները կգնահատեն այդ քննարկումները և որոշում կկայացնեն: Ես ասել եմ, որ համաձայն եմ նույնիսկ երկու օր բանակցել, միայն թե արդյունք լինի»,- ասել է Էլմար Մամեդյարովը: