21.12.2017 00:15

Հացադուլավոր Յուրի Ավագյանին տեղափոխել են հիվանդանոց

Հացադուլավոր Յուրի Ավագյանին տեղափոխել են հիվանդանոց

ԵՊՀ-ում հացադուլ անող Յուրի Ավագյանին տեղափոխել են հիվանդանոց՝ թոքաբորբի պատճառով: «Հանուն գիտության զարգացման» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Ավագյանի հացադուլը դադարեցված է:

Դեկտեմբերի 18-ից «Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանն Յուրի Ավագյանը կրկին հացադուլ են սկսել Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի այն նույն լսարանում, որտեղ մոտ մեկ ամիս առաջ նախաձեռնության չորս անդամների հետ հացադուլ էր անում Դավիթ Պետրոսյանը՝ պահանջելով իշխանությունից փոփոխության չենթարկել ուսման նպատակով տրամադրվող տարկետման կարգը: