21.12.2017 12:42

Թրամփը սպառնում է կրճատել Երուսաղեմի որոշման հակառակորդների ֆինանսական աջակցությունը

Թրամփը սպառնում է  կրճատել Երուսաղեմի որոշման հակառակորդների ֆինանսական աջակցությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ֆինանսական աջակցությունից զրկել այն երկրներին, որոնք կպաշտպանեն Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը դատապարտող ՄԱԿ-ի բանաձևը:

«Նրանք մեզնից հարյուրավոր միլիոն ու մինչև անգամ միլիարդավոր դոլարներ են վերցնում ու քվեարկում են մեր դեմ,- հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը լրագրողների առջև: -Դե թող քվեարկեն: Մենք դրա շնորհիվ կարգին կտնտեսենք: Մեզ համար մեկ է»:

Թրամփն այս հայտարարությունն արել է ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի նստաշրջանի նախօրեին, որտեղ պետք է քննարկվի Երուսաղեմն  Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը դատապարտող բանաձևը: Բանաձևի նախագծում ԱՄՆ-ը հատուկ չի նշվում, սակայն ասվում է, որ Երուսաղեմի վերաբերյալ բոլոր որոշումները պետք է չեղարկվեն:

Փոխանցում է BBC-ն: