21.12.2017 13:36

ԶԼՄ. Ստամբուլում ԻՊ-ի հետ կապերի կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 40 օտարերկրացի

ԶԼՄ.  Ստամբուլում ԻՊ-ի հետ կապերի կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 40 օտարերկրացի

Ստամբուլի ոստիկանությունը հակաահաբեկչական ռեյդի ընթացքում ձերբակալել է առնվազն 45 օտարերկրյա քաղաքացիների, որոնք կասկածվում են ԻՊ ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ, հինգշաբթի հաղորդել է Sabah թերթը:

Իրավապահ մարմիններում լրատվամիջոցի աղբյուրի տվյալներով՝ գործողությունն անցկացվել է Ստամբուլի յոթ շրջաններում:

Ձերբակալվածները, ենթադրաբար, Սիրիայում և Իրաքում կռվել են ահաբեկիչների կողմում: Նրանց մի մասը մեղադրվում է գրոհայիններ հավաքագրելու մեջ: Գործողության ընթացքում հայտնաբերվել են  թվային կրիչների վրա պահվող նյութեր, որոնք վկայում են, որ ձերբակալվածները  կապ ունեն ահաբեկչական գործունեության հետ:

Փոխանցում է ria.ru-ն: