21.12.2017 14:46

Կադիրովն արձագանքել է իրեն ԱՄՆ պատժացուցակում ընդգրկելու քայլին

Կադիրովն արձագանքել է իրեն ԱՄՆ պատժացուցակում ընդգրկելու քայլին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կարծում է, որ իրեն ընդգրկել են ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժացուցակում, որովհետև ինքը պայքարում է միջազգային ահաբեկիչների դեմ, որոնց թվում կան ամերիկյան հատուկ ծառայությունների սաներ:

«Ես կարող եմ հպարտանալ, եթե անհաճո եմ ամերիկյան հատուկ ծառայություններին: Իրականում ԱՄՆ-ը չի կարողանում ինձ ներել, որ ես իմ կյանքը նվիրել եմ արտասահմանյան ահաբեկիչների դեմ պայքարին, որոնց մեջ կան ամերիկյան հատուկ ծառայությունների սաներ: Չեչնիայում խաղաղություն և կայունություն է: Իսկ ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում արյուն է հեղում»,- չորեքշաբթի սոցցանցում գրել է Կադիրովը:

Չեչնիայի ղեկավարը նշել է, որ ինքը ոչ մի դեպքում չէր էլ մեկնի Ամերիկա: «Ես ԱՄՆ չէի մեկնի, եթե անգամ որպես մրցանակ՝ ինձ տային այդ երկրի արժույթի ողջ պաշարը»,- գրել է նա:

Փոխանցում է Interfax-ը: