22.12.2017 00:29

Նալբանդյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորընտիր ղեկավարին

Նալբանդյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորընտիր ղեկավարին

Փարիզում այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ:

Նախարար Նալբանդյանը շնորհավորել է Ազուլեին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար՝ Օդրի Օզուլեն կարևորել է Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքներում։

Հայաստանի արտգործնախարարի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի զրույցի ընթացքում նշվել է, որ կազմակերպության անհարկի քաղաքականացումը չի բխում կառույցի շրջանակներում արդյունավետ համագործակցության շահերից։