22.12.2017 12:16

Կատալոնիայի ընտրություններում հաղթում են անջատականները

Կատալոնիայի ընտրություններում հաղթում են անջատականները

Կատալոնիայի խորհրդարանում տեղերի մեծ մասը կզբաղեցնեն  անջատական տրամադրություններ ունեցող կուսակցությունների ներկայացուցիչները: Ընտրություններին մասնակցել են ինչպես այն կուսակցությունները, որոնք պահանջում են Կատալոնիան անջատել Իսպանիայից, այնպես էլ նրանք, որոնք գերադասում են ավելի լայն ինքնավարություն պահանջել այդ մարզի համար:

Քվեաթերթիկների ավելի քան 99 %-ի հաշվարկից հետո անկախության օգտին հանդես եկող երեք կուսակցություններ՝ «Միասին՝ հանուն Կատալոնիայի», «Կատալոնիայի հանրապետական ձախեր» և «Ժողովրդական միություն», ստանում են խորհրդարանի 135 տեղերից 70-ը, այսինքն՝ մեծամասնություն են:

Սակայն առաջատարը «Քաղաքացիներ» կուսակցությունն է, որը հանդես է գալիս Կատալոնիան Իսպանիայի կազմում պահելու օգտին. այն հավաքել է ձայների 25 %-ը, ինչը նրան 36 մանդատ է տալիս:

Կատալոնիայի կառավարության պաշտոնանկ արված ղեկավար Կառլես Պուչդեմոնն արդեն հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները անջատականների հաղթանակն են, «որը ոչ ոք չի կարող վիճարկել», իսկ քվեարկությունը «ցույց տվեց, որ կատալոնացիները նվաճել են լսված լինելու իրավունքը»:

Փոխանցում է BBC-ն: