22.12.2017 13:25

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի գլխավոր դատախազի որդու դեմ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի գլխավոր դատախազի որդու դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ «Մագնիտսկու գլոբալ օրենքի» շրջանակներում պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկայի ավագ որդու՝ Արտյոմ Չայկայի նկատմամբ: Նախորդ օրը ամերիկյան պատժացուցակում էր հայտնվել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը:

Արտյոմ Չայկան ցուցակում է հայտնվել, քանի որ, ինչպես ասվում է ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ, օգտագործում է հոր պաշտոնական դիրքը՝ բիզնես վարելիս առավելություն ստանալու նպատակով:

Ամերիկյան գերատեսչության հրապարակած ցուցակում, ընդհանուր առմամբ՝ 13 նոր ազգանուններ և 39 կազմակերպություններ են ընդգրկված: Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Ուզբեկստանի նախկին նախագահի դուստրը՝ Գուլնարա Կարիմովան, և ուկրաինական «Բերկուտի» նախկին հրամանատար Սերգեյ Կուսյուկը:

Արտյոմ Չայկային են պատկանում Ռուսաստանում խճաքարի արդյունաբերության ամենախոշոր ընկերությունը, ինչպես նաև Ռուսաստանում աղի արդյունահանության՝ մեծությամբ երկրորդ՝ Տիրետյան աղահանքի 90 %-ը:

Փոխանցում է BBC-ն: