22.12.2017 14:49

Կինոխորհուրդ. «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը

Կինոխորհուրդ. «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը

Մեր կայքի այս բաժինն այն մարդկանց համար է, ովքեր ուզում են ինչ-որ «լավ բան» նայել, սակայն չեն կողմնորոշվում, թե ինչ:

Սիրով ձեզ կներկայացնենք այն ֆիլմերը, որ դիտել ենք եւ ձեզ էլ խորհուրդ կտանք դիտել: Ոչ մի սփոյլ, միայն խորհուրդ եւ գեղեցիկ սեղմ նկարագրություն:

Մենք կինոքննադատ ու կինոգետ չենք, ձեզ նման կինոսիրողներ ենք եւ որոշել ենք ընդամենը  ձեզ առաջարկել մեր նախընտրած ֆիլմերը:


Ուես Անդերսոն. «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը

Բոլոր նրանց, ում որ հոգին վառվում է վառ, ովքեր Ռեյֆ Ֆայնսին են սիրահար...

Այսօր համաշխարհային կինոյի ամենավառ դերասաններից մեկի` Ռեյֆ Ֆայնսի ծննդյան օրն է` 55-ամյակը: Եւ այդ կապակցությամբ խորհուրդ ենք տալիս դիտել նրա մասնակցությամբ լավագույն ֆիլմերից մեկը` ««Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց»-ը:

Ինչի՞ մասին է ֆիլմը: Իսկ ի՞նչ էական է: Կարեւորն այլ  բան է` ի՞նչ է այս ֆիլմը: Ստեղծագործական մտքի մի հրաշալի արգասիք, մի «փախած» ֆիլմ, մի հրաշալի կերակուր, որտեղ միախառնվել են կատակերգությունն ու ողբերգությունը, ֆարսն ու դրաման, իրականն ու անիրականը: Ֆիլմ, որն արժե անպայման դիտել, հատկապես՝ որ այնտեղ փայլում է ոչ միայն Ֆայնսի աստղը. Թիլդա Սուինթոն, Էդրիեն Բրոուդի, Ջուդ Լոու, Հարվի Քեյթլ, Բիլ Մյուրեյ....

Իսկն այս մառախլապատ եղանակին դիտելու տաքուկ ֆիլմ: Բարի դիտում: