15.01.2013 00:20

Սպանության մեջ կասկածվող Մոլդովայի գլխավոր դատախազը հրաժարական է ներկայացրել

Սպանության մեջ կասկածվող Մոլդովայի գլխավոր դատախազը հրաժարական է ներկայացրել

Մոլդովայի գլխավոր դատախազ Վալերի Զուբկոն, որը կասկածվում է որսի ժամանակ անզգուշությամբ մարդ սպանելու մեջ, հրաժարական է ներկայացրել, հայտնում է Publika.md լրատվականը:

Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Մարիան Լուպուն հանդիպել էր իր կուսակից Զուբկոյի հետ և հայտարարել, որ վերջինս մտադիր է ոչ թե վերջնականապես հեռանալ պաշտոնից, այլ ժամանակավորապես դադարեցնել լիազորությունները (մինչ որսի գործով դատավարության ավարտը):

Հիշեցնենք, որ ըստ մոլդովական լրատվամիջոցներում ակտիվորեն շրջանառվող տեղեկությունների՝ դեկտեմբերի 23-ին որսի ժամանակ Վալերի Զուբկոն պատահաբար կրակել է գործարար Սորին Պաչուի ուղղությամբ, որից հետո տուժածը տեղափոխվել է հիվանդանոց և վախճանվել այնտեղ: