25.12.2017 12:11

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը միակողմանի անցանելի է

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը միակողմանի անցանելի է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը միակողմանի անցանելի է: 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: 

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված 282 տրանսպորտային միջոց, որից 247-ը բեռնատար, 32 մարդատար ավտոմեքենա և 3 ավտոբուս: