25.12.2017 12:30

Նավալնիի կողմնակիցները պաշտոնապես առաջադրել են նրա թեկնածությունը

Նավալնիի կողմնակիցները պաշտոնապես առաջադրել են նրա թեկնածությունը

Կիրակի օրը Մոսկվայում ընտրողների նախաձեռնող խումբը քվեարկել է նախագահի պաշտոնում ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի թեկնածությունն առաջադրելու օգտին:

Կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնդի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ կմասնակցի 2018 թ. նախագահական ընտրություններին ինքնառաջադրմամբ: Դրա համար, ըստ օրենքի, նա պետք է հավաքեր առնվազն 500 ընտրողներից բաղկացած նախաձեռնող խումբ, որը պաշտոնապես կառաջադրեր նրա թեկնածությունը:

Կիրակի օրը երեկոյան Նավալնին Կենտրոնական ընտրական հանձնաժողով է հանձնել առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Հանձնաժողովն ընդունել է դրանք և այժմ պետք է ստուգի այդ փաստաթղթերը, ինչպես նաև՝ թե արդյոք ընդդիմադիր գործիչը դատվածություն ունի, և հնգօրյա ժամկետում պատասխան տա:

Փոխանցում է BBC-ն: