25.12.2017 12:59

Իսպանիայի թագավորը Կատալոնիայի անկախության կողմնակիցներին միասնության կոչ է արել

Իսպանիայի թագավորը Կատալոնիայի անկախության կողմնակիցներին միասնության կոչ է արել

Իսպանիայի Ֆելիպե VI թագավորը հանդես է եկել ժողովրդին ուղղված Ծննդյան ուղերձով, որում Կատալոնիայի անկախության կողմնակիցներին կոչ է արել ընթանալ խաղաղ գոյակցության ճանապարհով և զերծ մնալ դիմակայությունից:

Իր ճառում թագավորը կրկին խոսել է Իսպանիայի միասնականության մասին, սակայն նրա տոնը նկատելի մեղմ և հաշտեցնող է եղել, քան նախկին անգամ, նկատել են լրագրողները:

Ուղերձը թագավորն ավանդաբար ավարտել է Ծննդյան տոների առթիվ շնորհավորանքներով՝ կաստիլերեն, կատալոներոն, բասկերեն և գալիսիերեն լեզուներով:

Փոխանցում է BBC-նե