25.12.2017 13:50

Խաղալիք պայթուցիկ եւ 2 շիշ խմիչք. Ինչ են գտել տոնածառի տակ հայտնաբերված կասկածելի արկղում

Խաղալիք պայթուցիկ եւ 2 շիշ խմիչք. Ինչ են գտել տոնածառի տակ հայտնաբերված կասկածելի արկղում
Լուսանկարը՝ Shamshyan.com-ից

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել ոստիկանությունից, որ Երեւան քաղաքի Տերյան 105/6 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շենքի բակում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Արկղը փաթեթավորված է եղել ՀՀ գույների ժապավեններով, իսկ արկղի վրա գրած է եղել համալսարանի ռեկտորի ազգանունը:

Ավելի ուշ ԱԻն-ից Արմենպրես-ին հայտնել են, որ արկղի մեջ հայտնաբերվել է խաղալիք պայթուցիկ եւ երկու շիշ խմիչք: