25.12.2017 19:12

Օպերայի շենքում ռեստորանի կառուցումն ուշանում է - «Ա1+»

Օպերայի շենքում ռեստորանի կառուցումն ուշանում է - «Ա1+»

Օպերայի եւ բալետի ազգային թատրոնում ռեստորանի կառուցումն ուշանում է, փոխանցում է Ա1+-ը: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը դեռ տարվա սկզբին էր խոստացել, որ այն կկառուցվի:

Նախարար Ամիրյանը հույս ունի, որ հանրապետության գլխավոր բեմը հաջորդ տարի կունենա իր ռեստորանը: Ռեստորանից բացի, Օպերայի եւ բալետի ազգային թատրոնը չունի նաեւ գլխավոր դիրիժոր: Վերջինը Կարեն Դուրգարյանն էր, որը հեռացավ Գեղամ Գրիգորյանի՝ գեղարվեստական ղեկավար նշանակվելուց հետո: Թատրոնի գործող գեղարվեստական ղեկավարը՝ Կոնստանտին Օրբելյանը, որը Ամերիկայում ծնված ռուսախոս հայ է, մտադիր չէ վերականգնել այդ հաստիքը. «Երբ թատրոնի տնօրենը եւ գեղարվեստական ղեկավարը դիրիժոր է, թատրոնին գլխավոր դիրիժոր պետք չէ, ես եմ դիրիժորը: Իսկ երբ մեր բոլոր դիրիժորներն աշխատում են նվագախմբի հետ, նրանք բոլորը գլխավոր են»:

Կոնստանտին Օրբելյանը շնորհակալ է հատկապես իշխանություններին, այն ինչ թատրոնն անում է, բազմաթիվ ջանքեր եւ փող է ուզում. «Իշխանությունների հետ լավ հարաբերություններով, եւ Ռիտա Ալեքսանդրովնայի, եւ Սերժ Ազատիչի հետ մենք կատարել ենք մեր առաջին քայլերը դեպի երաժշտական Օլիմպոս»:

Մանրամասները եւ տեսանյութը՝ սկզբնաղբյուրում