25.12.2017 20:35

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ (ցուցակ)

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ (ցուցակ)

Սպորտի և երիտասարդության նախարարության ներկայացրած 25 մարզիկների ցուցակից նախարարության հավատարմագրված լրագրողների և SMS քվեարկության արդյունքում ձևավորվեց 2017 թվականի տասնյակը:

Արդյունքում, 2017 թվականի լավագույն 10 մարզիկներն են` Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ)՝ 9897.62 միավոր,

Արթուր Ալեքսանյան (հ/հ ըմբշամարտ)՝ 7686.50

Լևոն Արոնյան (շախմատ)՝ 6148.59

Գրիգոր Մխիթարյան (սամբո)՝ 4568,93

Մաքսիմ Մանուկյան (հ/հ ըմբշամարտ) 4377.62

Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ)՝ 3953.65

Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ)՝ 3683.72

Էդգար Ստեփանյան (հեծանվասպորտ)՝ 2503.92

Արթուր Թովմասյան (սպորտային մարմնամարզություն)՝ 2485.95

Տիգրան Կիրակոսյան (սամբո)՝ 2196.90

2017 թվականի լավագույն 10 մարզիկների պարգեւատրման երեկո կկայանա դեկտեմբերի 27-ին: Նշենք, որ տարիներ շարունակ, չնայած իր մեծ ժողովրդականությանը, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չէր ընդգրկվում լավագույնների ցուցակում, այն պատճառաբանությամբ, թե լավագույններ կարող են ճանաչվել միայն երկրին մեդալներ բերած մարզիկները: