26.12.2017 00:11

Անգլիացի ֆերմերին ստիպել են հանել լեհերի մուտքն արգելող ցուցանակը

Անգլիացի ֆերմերին ստիպել են հանել լեհերի մուտքն արգելող ցուցանակը

Անգլիական Օքսֆորդշիր կոմսության Լանտոն գյուղի «Ֆիլդ ֆարմ» ձկնորսական ֆերմայի սեփականատեր Բիլլի Էվանսը ցանկապատի վրայից հանել է ցուցանակը, որն արգելում էր «Լեհաստանի եւ Արեւելյան բլոկի» ձկնորսներին իր տարածքներում ձուկ որսալ, տեղեկացնում  BBC-ն: 

Ցուցանակը նաեւ արգելում էր տրանսպորտային միջոցների, երեխաների եւ շների մուտքը տարածք:

Էվանսի լճակում ձկնորսությունը վճարովի է, իսկ ներգաղթյալները, տիրոջ կարծիքով, ավելի հակված են գողանալ, քան վճարել: Նրա խոսքով, մի քանի մարդ արդեն բռնվել են այդ գործի վրա:

Հավասար հնարավորությունների եւ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը պարտադրել է ֆերմերին հանել ցուցանակը: