26.12.2017 17:04

Մահացել է կոմպոզիտոր Շայինսկին

Մահացել է կոմպոզիտոր Շայինսկին

Խորհրդային շրջանի ռուսաստանցի կոմպոզիտոր Վլադիմիր Շայինսկին մահացել է 92 տարեկան հասակում։

Շայինսկին  ավելի քան 40 հանրահայտ մուլտֆիլմերի ու մանկական ֆիլմերի համար գրված երաժշտության հեղինակ է: Նրա երգերը կատարել են ժամանակի ամենահայտնի սովետական արտիստները:  

Շայինսկին հայտնի է նաեւ որպես 1980-ականների վերջին վերածնված «Ուրախների ու հնարամիտների ակումբի»՝ ԿՎՆ-ի երաժշտության հեղինակ։

Մինչև 2000 թ․ նա ապրել ու աշխատել է Մոկսվայում,  2000-ից հետո՝ Իսրայելում, 2004-ին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ նա բնակության իրավունք էր ստացել։