26.12.2017 20:28

Տարոն Մարգարյան. Մարզերից շները գալիս են Երեւան

Տարոն Մարգարյան. Մարզերից շները գալիս են Երեւան

Երեւանի ավագանու նիստից հետո հարց ու պատասխանի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանը թափառող շների քանակի մասին ճշգրիտ տվյալներ չունի:

Ըստ միջազգային կազմակերպության հետազոտության արդյունքների,  մայրաքաղաքում կա շուրջ 3600 թափառող շուն, մինչդեռ քաղաքապետարանը դրանց վնասազերծելու համար մրցույթ հայտարարելիս նշում է 14 հազար շուն:

«Անկեղծ ասած, խորը ուսումնասիրություն չենք արել, տարիներ շարունակ բողոքների, քաղաքացիների պահանջների, աշխատանքները կազմակերպելու համար աճ է գրանցվել, մարզերից էլ են շները գալիս Երեւան, հետեւաբար, հստակ չենք կարող ասել՝ ինչքան թափառող կենդանի կա Երեւանում: Հորդորում ենք բոլորիդ, որ մեզ օգնեք: Հստակ է, որ կան թափառող շներ, քաղաքացիները բողոքում են, բայց չենք կարողանում հարցը լուծել»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Թափառող կենդանիների վնասազերծումը տարիներ շարունակ իրականացնում է «Յունիգրաֆ իքս» ընկերությունը, որը հիմնականում ոչնչացնում է թափառող շներին: