29.12.2017 09:00

«Լիվերպուլի» ֆուտբոլիստը մեղադրվում է հարձակման մեջ եւ կներկայանա դատարան

«Լիվերպուլի» ֆուտբոլիստը մեղադրվում է հարձակման մեջ եւ կներկայանա դատարան

Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Ջոն Ֆլենագանը մեղադրվում է հարձակման մեջ, հաղորդում է BBC-ն:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին Լիվերպուլում, առավոտյան 3:20-ին: Ոստիկանությունն ու ակումբը մանրամասները չեն հրապարակում: 24-ամյա ֆուտբոլիստն ազատ է արձակվել գրավի դիմաց: Նա դատարան կներկայա հունվարի 2-ին՝ իր ծննդյան տարեդարձից մեկ օր անց:

«Ակումբում տեղյակ են առաջին թիմի խաղացողներից մեկի մասնակցությամբ միջադեպի մասին: Մենք այլեւս չենք մեկնաբանի այս իրավիճակը մինչեւ չլինի համապատասխան մարմինների հետաքննության արդյունքները»,- ասել է «Լիվերպուլի» ներկայացուցիչը:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆլենագանաը մասնակցել է «Լիվերպուլի» հիմնական թիմի միայն մեկ հանդիպման: