29.12.2017 09:16

Շիրերը վստահ է, որ Կեյնը կփայլի «Ռեալում» կամ «Բարսելոնայում»

Շիրերը վստահ է, որ Կեյնը կփայլի «Ռեալում» կամ «Բարսելոնայում»

«Նյուքասլի» նախկին հարձակվող Ալան Շիրերը չի կասկածում, որ Հարի Կեյնը կփայլի Իսպանիայում, եթե «Տոտենհեմը» ռմբարկուին վաճառի «Ռեալին» կամ էլ «Բարսելոնային»։

«Նա ոչ միայն գոլերի քանակով Պրեմիեր լիգայում օրացուցային տարում գերազանցեց իմ ռեկորդը, այլև ստվերում թողեց Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին բոլոր մրցաշարերում խփած գոլերի քանակով, ներառյալ՝ հավաքականում ելույթները։

Ինչ-որ մեկը կարող է կասկածել, բայց հավատացեք, Հարին կփայլի «Բարսելոնայում» կամ էլ «Ռեալում»։ Հենց սա է Խթանների գլխավոր խնդիրը։ Նրանք չեն ցանկանա տեղափոխվել նոր մարզադաշտ առանց իրենց գլխավոր աստղի»,- գրել է Շիրերը The Sun-ում։