29.12.2017 10:00

Կարմիր սատանաներին մնում է միայն երազել ԱՊԼ հաղթանակի մասին

Կարմիր սատանաներին մնում է միայն երազել ԱՊԼ հաղթանակի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ ամենահաջողակ մարզիչ սըր Ալեքսը Ֆերգյուսոնը հեռացավ պաշտոնից 2013 թվականին, և այդ ժամանակվանից Կարմիր սատանաներին մնում է միայն երազել ԱՊԼ հաղթանակի մասին։

Ֆերգյուսոնից հետո ՄՅՈՒ-ն փորձեցին մարզել Դեյվիդ Մոյեսը, Ռայան Գիգզը, Լուի վան Գալը, իսկ հիմա էլ Ժոզե Մոուրինյոն։ Ակումբը ձեռք է բերել 22 ֆուտբոլիստ՝ մոտավորապես 600 մլն ֆունտ ընդհանուր գումարով, սակայն Պրեմիեր լիգայի բարձունքն այդպես էլ մնում է անհաս։

Սըր Ալեքսից հետո առաջին 4 մրցաշրջաններում Կարմիր սատանաները մրցաշրջանն ավարտել են չեմպիոնից 22, 17, 15, և 24 միավորի տարբերությամբ։ Հենց նոր է սկսվել ընթացիկ մրցաշրջանի 2-րդ խաղաշրջանը, իսկ «Մանչեսթեր Սիթիի» հետ խզումը 12 միավոր է և կարող է հասնել 15-ի, եթե Քաղաքաբնակներն այսօր՝ դեկտեմբերի 27-ին, հաղթեն «Նյուքասլին»։

Ֆերգյուսոնի 27-ամյա դարաշրջանից հետո (երկրի առաջնությունում 13 հաղթանակ, 5 հաղթանակ երկրի Գավաթում, 4-ը՝ Լիգայի գավաթում, 10-ը՝ Անգլիայի սուպերգավաթում, 2-ը՝ Չեմպիոնների լիգայում, Գավաթների գավաթում, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում, Միջմայրցամաքային գավաթում և Աշխարհի ակումբային առաջնությունում) «Մանչեսթեր Յունայթեդը» իր մրցանակային թանգարանը համալրեց երկրի Գավաթով (վան Գալ), Լիգայի գավաթով, Անգլիայի սուպերգավաթով և Եվրալիգայի գավաթով (Մոուրինյո)։