29.12.2017 10:15

«Բարսելոնան» կարող է վաճառել Մասկերանոյին, որպեսզի վճարի Մինային

«Բարսելոնան» կարող է վաճառել Մասկերանոյին, որպեսզի վճարի Մինային

«Բարսելոնան» Մինայի տրանսֆերի շուրջ պայմանավորվել է դեռ 2 մրցաշրջան առաջ։ Հիմա հասել է Կատալոնիայի մայրաքաղաք կոլումբիացու տեղափոխվելու ժամանակը։ AS-ի տեղեկություններով՝ որպեսզի վճարի կոլումբիացու տեղափոխության համար, «Բարսելոնան» կարող է ծախսել այն փողերը, որոնք կստանա Խավիեր Մասկերանոյի վաճառքից։

Ենթադրվում է, որ ձմռանը արգենտինացին «Բարսայից» կտեղափոխվի որևէ չինական ակումբ, ինչի համար Կապտանռնագույնները կստանան 7-10 մլն եվրո։

Սպասվում է, որ ի սկզբանե Մինան կլինի չորրորդը՝ Էռնեստո Վալվերդեի թիմի կենտրոնական պաշտպանների հիերարխիայում Ժերար Պիկեից, Սամուել Ումտիտիից և Տոմաս Վերմալենից հետո։

«Բարսելոնայի» գլխավոր տնօրեն Պեպ Սեգուրան վստահ է, որ իր ներուժով Մինան կարող է երկար տարիներ փակել թիմի պաշտպանության կենտրոնը։