29.12.2017 10:30

Marca. Պերեսը դժգոհ է «Ռեալ»-ի 2 ֆուտբոլիստի ցուցադրած խաղից

Marca. Պերեսը դժգոհ է «Ռեալ»-ի 2 ֆուտբոլիստի ցուցադրած խաղից

Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսին չի գոհացնում «սերուցքայիններ»-ի 2 ֆուտբոլիստի ցուցադրած խաղը: Այս մասին հայտնում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, խոսքը ձախ պաշտպան Մարսելոյի և կենտրոնական հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին է:

Բրազիլացի պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում կորցրել է իր մարզավիճակն ու աչքի չի ընկնում արդյունավետ խաղով, իսկ Բենզեման Պրիմերայում անցկացրած 12 խաղում ընդամենը 2 գոլ է խփել: