29.12.2017 10:45

Մոուրինյոն հրաժարվել է Գրիզմանին «Ման. Յունայթեդ» բերելու մտքից

Մոուրինյոն հրաժարվել է Գրիզմանին «Ման. Յունայթեդ» բերելու մտքից

Անգլիական «Ման. Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այլևս չի ցանկանում գնել Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերը: Այս մասին հայտնում է AS-ը:

Աղբյուրի տեղեկություններով, պորտուգալացի մասնագետը կարծում է, որ Գրիզմանի 100 միլիոն եվրո տրանսֆերային արժեքը չափից շատ է:

Հաղորդվում է, որ Գրիզմանի փոխարեն «Յուրահատուկ»-ը ցանկանում է «կարմիր սատանաներ»-ի կազմում տեսնել «Բորդո»-ի վինգեր Մալկոմին: