29.12.2017 11:00

Daily Star. 10 ակումբ, որոնք հետաքրքրված են Մխիթարյանի ծառայություններով

Daily Star. 10 ակումբ, որոնք հետաքրքրված են Մխիթարյանի ծառայություններով

Եվրոպական մի շարք ակումբներ հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, ով ձմռանը կարող է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հայտնում է Daily Star-ը:

Աղբյուրի տեղեկություններով, Հայաստանի ընտրանու 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում են անգլիական «Տոտենհեմ»-ը, «Արսենալ»-ը, «Վեսթ Հեմ»-ն ու «Էվերթոն»-ը, իսպանական «Վալենսիա»-ն, «Սևիլիա»-ն ու «Ատլետիկո»-ն, իտալական «Ինտեր»-ն ու «Միլան»-ը, ինչպես նաև Մխիթարյանի նախկին ակումբ Դորտմունդի «Բորուսիա»-ն:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում հայ ֆուտբոլիստը գրեթե խաղաժամանակ չի ստանում: Մոուրինյոն հայտարարել է, որ գոհ չէ Մխիթարյանի խաղից և պատրաստ է ձմռանը հրաժարվել նրա ծառայություններից: