29.12.2017 11:32

Կուրտուան ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»

Կուրտուան ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»

«Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: AS-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է հենց ինքը՝ դարպասապահը:

Աղբյուրի պնդմամբ, չնայած լոնդոնյան ակումբի գործադրած ջանքերին՝ 25-ամյա ֆուտբոլիստը խնդրել է իր ներկայացուցիչներին՝ բանակցել «Արքայական ակումբ»-ի հետ:

Նախկինում հաղորդվում էր, որ «Չելսի»-ն մտադիր է Կուրտուային դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը: