28.12.2017 21:04

Կինոխորհուրդ. Սերն ամենուր է

Կինոխորհուրդ. Սերն ամենուր է

Մեր կայքի այս բաժինն այն մարդկանց համար է, ովքեր ուզում են ինչ-որ «լավ բան» նայել, սակայն չեն կողմնորոշվում, թե ինչ:

Սիրով ձեզ կներկայացնենք այն ֆիլմերը, որ դիտել ենք եւ ձեզ էլ խորհուրդ կտանք դիտել: Ոչ մի սփոյլ, միայն խորհուրդ եւ գեղեցիկ սեղմ նկարագրություն:

Մենք կինոքննադատ ու կինոգետ չենք, ձեզ նման կինոսիրողներ ենք եւ որոշել ենք ընդամենը  ձեզ առաջարկել մեր նախընտրած ֆիլմերը:

 

Ռիչարդ Կյորտիս. Սերն ամենուր է

(Love Actually, ռուսերեն թարգմանությունը` Реальная любовь)

 

Ամանորից առաջ նախատոնական մոտիվներով բարի ֆիլմ դիտելուց լավ բան չկա: Որովհետեւ ամեն տոն, նախեւառաջ, հրաշքի խորհուրդ ունի, եւ հատկապես՝ Ամանորը: Նույնիսկ ամենահոռետեսներն ու հուսահատներն են այդ ժամանակ մանկանում եւ սպասում հրաշքի: Եւ դրական նախատոնական մեսիջներով լեցուն ֆիլմերը միայն կարող են օգնել այդ հարցում:

Բազմաթիվ պատմություններ իրար միահյուսած բարի ֆիլմ` նախատոնական աժիոտաժներով ու անսպասելի իրավիճակներով հարուստ, սակայն բոլորն էլ մեկ ուղերձ ունեն` ամեն ինչ լավ է լինելու, ուզենք, թե չուզենք, լավ է լինելու, հատկապես՝ Ծննդյան տոներին: