28.12.2017 21:34

Կինոխորհուրդ. Ջոնաթան Թումիի Ծննդյան հրաշքը

Կինոխորհուրդ. Ջոնաթան Թումիի Ծննդյան հրաշքը

Մեր կայքի այս բաժինն այն մարդկանց համար է, ովքեր ուզում են ինչ-որ «լավ բան» նայել, սակայն չեն կողմնորոշվում, թե ինչ:

Սիրով ձեզ կներկայացնենք այն ֆիլմերը, որ դիտել ենք եւ ձեզ էլ խորհուրդ կտանք դիտել: Ոչ մի սփոյլ, միայն խորհուրդ եւ գեղեցիկ սեղմ նկարագրություն:

Մենք կինոքննադատ ու կինոգետ չենք, ձեզ նման կինոսիրողներ ենք եւ որոշել ենք ընդամենը  ձեզ առաջարկել մեր նախընտրած ֆիլմերը:

Բիլ Քլարկ. Ջոնաթան Թումիի Ծննդյան հրաշքը

Եթե Ամանորին ընդառաջ երեխաների հետ դիտելու ֆիլմ եք փնտրում, ապա սա հենց այդպիսի ֆիլմ է: Ֆիլմ ոչ միայն Սուրբ ծննդյան տոների մասին եւ համար, այլեւ ֆիլմ բարության մասին, ֆիլմ երեխաների մասին եւ երեխաների համար, ֆիլմ հուսահատության եւ այն հաղթահարելու մասին, ֆիլմ ըմբոստության եւ հնազանդության մասին, ֆիլմ անցումային տարիքի դժվարությունների եւ ամենածանր պահին հայտնվող լույսի մասին: Ֆիլմ, որն ավելի հանրամատչելի կաշխատի ձեր երեխաների հետ, քան տասնյակ հոգեբաններ:

Մի խոսքով` ֆիլմ, որը շատ բան կսովորեցնի ձեր երեխաներին: