30.12.2017 09:30

Գվարդիոլա. «Ո՞ր թիմից է խաղում Մեսսին, այդ թիմն էլ Չեմպիոնների լիգայի ֆավորիտն է»

Գվարդիոլա. «Ո՞ր թիմից է խաղում Մեսսին, այդ թիմն էլ Չեմպիոնների լիգայի ֆավորիտն է»

«Մանչեսթեր Սիթի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ֆավորիտը «Բարսելոնան» է:

«Սիթին» վստահորեն գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը, ընդհանրապես թիմը պայքարում է չորս ճակատով: Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆ փուլում Գվարդիոլայի գլխավորած թիմը մրցելու է շվեյցարական «Բազելի» հետ: Շատերի կարծիքով ներկայիս «Սիթին» կարող է պայքարել մրցաշարում հաղթելու համար, սակայն թիմի տիտղոսակիր մարզիչը շատ զգույշ է այդ հարցում, իսկ նրա համար գլխավոր ֆավորիտը «Բարսելոնան» է: Արդյոք «Սիթիին» կարելի է համարել Չեմպիոնների լիգայի խաղարկության ֆավորիտ հարցին Գվարդիոլան պատասխանել է այսպես:

«Ո՞ր թիմում է խաղում Լիոնել Մեսսին»,- ասել է Գվարդիոլան:

«Բարսելոնա»,- պատասխանել է լրագրողը:

«Ուրեմն, նրանք են ֆավորիտը»,- պատասխանել է Գվարդիոլան:

Գվարդիոլան նաև վստահեցրել է, որ երբևէ հետաքրքրված չեն եղել Վիջիլ վան Դեյկի ծառայություններով, որը 75 միլիոն ֆունտի դիմաց տեղափոխվել է «Լիվերպուլ»:

«Նյուքասլի» հետ խաղում տարած հաղթանակից հետո Գվարդիոլային հարցրել են, թե արդյոք նա ցանկություն է ունեցել հրավիրել «Սաուտհեմպտոնի» խաղացողին գալիք հունվարին, իսպանացին պատասխանել է. «Ոչ, ոչ, ոչ, ոչ»: