30.12.2017 10:30

«Բարսելոնա»-ն կողմնորոշվել է Գրիզմանի և Կոուտինյոյի տրանսֆերների հարցում

«Բարսելոնա»-ն կողմնորոշվել է Գրիզմանի և Կոուտինյոյի տրանսֆերների հարցում

Կատալոնական «Բարսելոնա»-ն կողմորոշվել է, թե երբ ձեռք կբերի Անտուան Գրիզմանի և Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերները: Այս մասին հայտնում է AS-ը:

Աղբյուրի տեղեկություններով, «Լիվերպուլ»-ի կիսապաշտպանին կատալոնական ակումբը ցանկանում է ձեռք բերել հունվարին, չնայած տրանսֆերի ֆինանսական մասով «Լիվերպուլ»-ի և «Բարսելոնա»-ի միջև համաձայնություն չկա: «Մերսիսայդցիներ»-ը բրազիլացու համար 150 միլիոն եվրո են պահանջում:

Ինչ վերաբերում է Գրիզմանին, ապա «Ատլետիկո»-ի հարձակվողի տրանսֆերը հետաձգվում է մինչև ամառ: Ֆրանսիացու տեղափոխության դիմաց «կապտանռնագույններ»-ն ամենաքիչը 100 միլիոն եվրո կվճարեն: