30.12.2017 11:00

Բուֆոն. Եթե «Յուվենթուս»-ին դարպասապահ պետք լինի, ապա կխաղամ նույնիսկ 80 տարեկանում

Բուֆոն. Եթե «Յուվենթուս»-ին դարպասապահ պետք լինի, ապա կխաղամ նույնիսկ 80 տարեկանում

Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կավարտի կարիերան:

«Ես իմ երկրի և «Յուվենթուս»-ի զինվորն եմ: Ամենայն հավանականությամբ, այս տարի կավարտեմ կարիերաս, բայց միշտ կլինեմ «Յուվե»-ի և հավաքականի տրամադրության տակ:

Պարտավոր եմ հնարավորություն տալ երիտասարդ դարպասապահներին: Գիտեմ, որ կարող եմ խոչընդոտել երիտասարդ ֆուտբոլիստների աճին: Եթե «Յուվենթուս»-ին դարպասապահ պետք լինի, ապա նրանք կարող են զանգել ինձ: Միշտ կպատասխանեմ, անգամ եթե 80 տարեկան լինեմ»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: