10.01.2018 20:08

90min.com. Արաս Օզբիլիսը մոտ է հոլանդական թիմերից մեկի հետ պայմանագիր կնքելուն

90min.com. Արաս Օզբիլիսը մոտ է հոլանդական թիմերից մեկի հետ պայմանագիր կնքելուն

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Ստամբուլի «Բեշիկթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարիերան կշարունակի Հոլանդիայում: Այս մասին գրում 90min.com-ը, նշելով որ հայ ֆուտբոլիստը մոտ է հոլանդական թիմերից մեկի հետ պայմանագիր կնքելուն:

Թե որ թիմ է տեղափոխվելու Օզբիլիսը առայժմ չի հրապարակվում:

Նշվում է նաև, որ Օզբիլիսը ինչպես նաև «Բեշիկթաշի» դարպասապահ այլևս Դենիս Բոյկոն այլևս չեն մարզվում թիմի հետ: Բոյկոն պատրատվում է պայմանագիր կնքել «Օսմանլիսպորի» հետ:

Հիշեցնենք, որ Օզբիլիսը Ամստերդամի «Այաքսի» սան է և պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հենց Հոլանդիայում: