11.01.2018 09:15

«Ման. Յունայթեդ»-ը գտել է Իբրահիմովիչի փոխարինողին

«Ման. Յունայթեդ»-ը գտել է Իբրահիմովիչի փոխարինողին

Իտալական «Տորինո»-ի հարձակվող Անդրեա Բելոտին հայտնվել է «Ման. Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Daily Star-ը:

Աղբյուրի տեղեկություններով, «կարմիր սատանաներ»-ի ղեկավարությունը Բելոտիին դիտարկում է որպես Զլատան Իբրահիմովիչին փոխարինող, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել «Օլդ Թրաֆորդ»-ը:

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում իտալացի հարձակվողը «Տորինո»-ի կազմում անցկացրել է 15 խաղ, որոնցում աչքի է ընկել 4 գոլով և 2 գոլային փոխանցմամբ:

Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսի»-ն ու «Միլան»-ը: