11.01.2018 09:30

Ունաի Էմերի. Վստահ եմ, որ ՊՍԺ-ի հետ հանդիպումներին «Ռեալը» լավ մարզավիճակում կլինի

Ունաի Էմերի. Վստահ եմ, որ ՊՍԺ-ի հետ հանդիպումներին «Ռեալը» լավ մարզավիճակում կլինի

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին կոչ է արել հասարակությանը չսևեռվել վերջին խաղերում «Ռեալի» անհաջող արդյունքների վրա։ Իսպանիայի առաջնության վերջին 6 հանդիպումներում Արքայական ակումբը հաղթել է 2 անգամ, մեկ անգամ պարտվել է և 3 անգամ խաղացել ոչ ոքի։ 18 տուրից հետո Զինեդին Զիդանի թիմը լիդեր «Բարսելոնայից» հետ է մնում 16 միավորով (մադրիդցիներն ունեն 32 միավոր և ունի մեկ հետաձգված հանդիպում)։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն ու «Ռեալը» կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։ Առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 14-ին՝ Մադրիդում, իսկ պատասխան խաղը մարտի 6-ին՝ Փարիզում։

«Բոլոր թիմերն էլ մրցաշրջանի ընթացքում ծանր պահեր են ունենում,- Էմերիին է մեջբերում As-ը։- Այս պահին «Ռեալն» է այդ վիճակում։ Բայց հիշեք. երբ նրանք Իսպանիայի սուպերգավաթում ջախջախեցին «Բարսելոնային»՝ բոլորն ասում էին, թե կատալոնացիներին ծանր մրցաշրջան է սպասում, իսկ «Ռեալը» շատ հզոր է։

Մենք պետք է հանդես գանք գերազանց «Ռեալի» դեմ։ Ես վստահ եմ դրանում։ Վերադարձել է Գարեթ Բեյլը։ Նա թիմի համար առանցքային խաղացող է և ուժ է հաղորդում նրան։ Մադրիդցիները վարժված են մեծ իրադարձություններին, իսկ Զիդանը, ով խաղացողի և մարզչի փորձ ունի, նրանց հանգստություն է ներշնչում»։