11.01.2018 09:46

Կոնտեն չի զղջում, որ Մոուրինյոյին «մարդուկ» է անվանել

Կոնտեն չի զղջում, որ Մոուրինյոյին «մարդուկ» է անվանել

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի զղջում, որ Ժոզե Մոուրինյոյին «մարդուկ» է անվանել և չի մոռանա «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարի վիրավորական դիտողությունները։

«Արսենալին» «Չելսիի» հյուր գնալու նախօրեին՝ չորեքշաբթի երեկոյան, թղթակիցները լրացուցիչ առիթ ունեցան քննարկելու այն կոնֆլիկտը, որը վերջին օրերին ծագել է Մոուրինյոյի և Կոնտեի միջև։

Այս անգամ խոսքը Կոնտեինն էր։ Իտալացին չի զղջում, որ հանգստյան օրերին Մոուրինյոյին «մարդուկ» է անվանել, ինչպես նաև չի մոռանա իր հասցեին պորտուգալացու խայթող արտահայտությունները։

«Մի՞թե ես նման եմ այն մարդուն, ով զղջում է իր խոսքերի համար։ Մենք երկուսս էլ ասել ենք այն, ինչ ցանկացել ենք ասել, ուստի կտեսնենք, թե ինչ տեղի կունենա հետագայում։

Իմ կարծիքով պետք չէ այս ամենին խառնել ակումբներին կամ էլ Մարզիչների ասոցիացիային։ Ակումբների միջև ոչ մի խնդիր չկա, խնդիրն իմ և Մոուրինյոյի միջև է։

Ժամանակին նա շատ լուրջ բաներ ասաց, որոնք ես չեմ մոռանա։ Բայց հիմա ես ուզում եմ կանգ առնել։ Եկեք դադարեցնենք քննարկումները»,- Կոնտեին է մեջբերում Sky Sports-ը։