11.01.2018 10:00

Լուիս Սուարեսը ողջունել է թիմի նոր կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին

Լուիս Սուարեսը ողջունել է թիմի նոր կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը ողջունել է թիմի նոր կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին, ով «Լիվերպուլից» տեղափոխվեց Կապտանռնագույնների կազմ։

«Բարի գալուստ, բարեկամս։ Ինչ լավ է կրկին քեզ հետ նույն թիմում լինել։ Հաջողություն եմ մաղթում կարիերայի նոր փուլում, որին կհասնենք միասին»,- գրել է Սուարեսը Թվիթերում՝ հրապարակելով իր և «Բարսելոնայի» մարզաշապիկով Կոուտինյոյի համատեղ լուսանկարը։

Սուարեսը Կոուտինյոյի հետ խաղացել է «Լիվերպուլում» 2013-2014 թվականներին, իսկ հետո տեղափոխվել է «Բարսելոնա»։