11.01.2018 10:15

Կոուտինյոյի գործակալը. Ո՞վ է Կիա Ջոորաբչյանը

Կոուտինյոյի գործակալը. Ո՞վ է Կիա Ջոորաբչյանը

Իսպանական Marca-ն անդրարաձել է բրազիլացի ֆուտբոլիստ Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերին «Լիվերպուլից» «Բարսելոնա» և ներկայացրել խաղացողի գործակալ Կիա Ջոորաբչյանին:

Ոչ մի խոշոր գործարք չի կարող կայանալ առանց նրանց, որոնք աշխատում են կուլիսներից այն կողմ: Բացառություն չեղավ նաև Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը: Բրազիլացին 160 միլիոն եվրոյով անգլիական «Լիվերպուլից» տեղափոխվեց կատալոնական «Բարսելոնա»: Գործարքի կայացել է, իհարկե, Կոուտինյոյի գործակալ Կիա Չոորաբչյանի մասնակցությամբ: Վերջինս գործարար է, ծնվել է Իրանում: Ուսում է ստացել Անգլիայում, 2004 թվականին Լոնդոնում ստեղծել է Media Sports Investments ընկերությունը:

46-ամյա գործակալը բազմաթիվ ֆուտբոլիստների հետ է աշխատել ու աշխատում, նրա անմիջական մասնակցությամբ են Դավիդ Լուիսը, Օսկարը, Կառլոս Տևեսն ու Մարկինյոսը ձեռնտու աշխատատեղեր գտել:  Նշվում է, որ 2009 թվականին Ջոորաբչյանը մոտ է եղել Կակային «Մանչեսթեր Սիթիում» տեղավորելուն:

Նրա գործակալական ընկերությունը ներկայացուցիչներ ունի ամբողջ աշխարհում, որոնք լծված են նոր տաղանդներ հայտնաբերելու գործին: Ջոորաբչյանը սկսել է աշխատել Կոուտինյոյի հետ դեռ այն ժամանակ, երբ ֆուտբոլիստը շատ երիտասարդ էր: