11.01.2018 10:45

Ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

Ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

Ֆուտբոլի հետազոտությունների «CIES Football Observatory»-ն հաշվարկել է թոփ-5 առաջնությունները ներկայացնող ֆուտբոլիստների շուկայական գները: Հետազոտության ժամանակ հաշվարկվել են խաղացողների տարիքը, դիրքը, պայմանագրի ժամկետը, ակումբի և հավաքականի կազմում հաջող ելույթնները:

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը կրկին դարձել է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը: Բրազիլացու տրանսֆերային գինը կազմում է 213 միլիոն եվրո: Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին (202 միլիոն), իսկ եռյակը եզրափակում է «Տոտենհեմի» ռմբարկու Հարի Քեյնը (194): 

Հատկանշական է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո և նա զբաղեցնում է 49-րդ տեղը:

Ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը.

1. ՆեյմարՊՍԺ») – 213 միլիոն եվրո 

2. Լիոնել ՄեսսիԲարսելոնա») – 202,2 

3. Հարի ՔեյնՏոտենհեմ») – 194,7 

4. Կիլիան ՄբապեՊՍԺ») – 192,5 

5. Պաուլո ԴիբալաՅուվենտուս») – 174,6 

6. Դելե ԱլիՏոտենհեմ») – 171,3 

7. Կևին Դե ԲրյունեՄանչեսթեր Սիթի») – 167,8 

8. Ռոմելու ԼուկակուՄանչեսթեր Յունայթեդ») – 164,8 

9. Անտուան ԳրիզմանԱտլետիկո») – 150,2 

10. Պոլ ՊոգբաՄանչեսթեր Յունայթեդ») – 147,5