11.01.2018 11:19

Ջոկովիչը պարտվել է Հյուիթին, Նադալը դուրս է եկել եզրափակիչ

Ջոկովիչը պարտվել է Հյուիթին, Նադալը դուրս է եկել եզրափակիչ

Մելբուրնում ընթանում է «Tie Break Tens» ցուցադրական մրցաշարը, որի խաղերն անցկացվում են թայ-բրեյքի տեսքով` առավելագույն 10 միավորով:

Քառորդ եզրափակչում սերբ Նովակ Ջոկովիչը 6:10 հաշվով պարտվել է ավստրալացի Լեյթոն Հյուիթին: Իսպանացի Ռաֆայել Նադալն էլ 10:1 հաշվով ջախջախել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Լյուկ Պուիին:

Չեխ Տոմաշ Բերդիխը 10:8 միավորով հաղթել է ավստրալացի Նիկ Կիրյոսին, իսկ կանադացի Միլոշ Ռաոնիչը, որը փոխարինել է շվեյցարացի Սթեն Վավրինկային, ուժեղ է գտնվել ավստրիացի Դոմինիկ Թիմից` 10:7:

Առաջին կիսաեզրափակչում Նադալը 13:11 հաշվով հաղթել է Հյուիթին և դուրս է եկել եզրափակիչ: