10.01.2018 16:29

Հայաստանի առաջնության խաղը «ծախելու» կասկածանքով քրեական գործ է հարուցվել

Հայաստանի առաջնության  խաղը «ծախելու» կասկածանքով քրեական գործ է հարուցվել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայաստանի առաջնության «Լոռի Վանաձոր»-«Էրեբունի» ակումբների հանդիպման՝ պայմանավորված լինելու մասին տեղեկություններին:

Հայտարարությունում, մասնավորապես նշվում է, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը 2017-ի դեկտեմբերի 14-ին դիմել ԱԾ՝ նշելով, որ նոյեմբերի 20-ին կայացել է առաջին խմբի 2017-2018 թվականների մրցաշրջանի ՖԱ Լոռի Վանաձոր-ՖԱ Էրեբունի հանդիպումը, որն ավարտվել է 5:0 հաշվով:

Հանդիպման պայմանավորված լինելու վերաբերյալ զեկույց է կազմվել ՈՒԵՖԱ-ի կողմից, որում մանրամասն վերլուծության են ենթարկվել ամբողջ խաղի ընթացքն ու դրա վրա կատարված խաղադրույքները, ինչի արդյունքում կասկածներ են առաջացել, որ, մրցումների կամ մրցույթների արդյունքների վրա ազդելու նպատակով, հնարավոր է՝ խաղի կազմակերպիչներին և մասնակիցներին տրվել, իսկ վերջիններիս կողմից ստացվել կամ ընդունվել է կաշառք ստանալու առաջարկ:

2018թ. հունվարի 8-ին քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի քննչական վարչություն, որտեղ նույն օրն այն ընդունվել է  վարույթ: