10.01.2018 22:09

Daily Mail. Ասանժը Էկվադորի քաղաքացիություն է ստացել

Daily Mail. Ասանժը Էկվադորի քաղաքացիություն է ստացել

Սկանդալային WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը Էկվադորի անձնագիր է ստացել այն  բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը կարող է նրան արտաքսել, գրում է Daily Mail-ը:

Նախօրեին մամուլում հրապարակումներ էին հայտնվել, որ նրան կարող են Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատնից դուրս հանել, որտեղ նա ապաստան է գտել հինգ տարի առաջ:

Նախօրեին Էկվադորի ԱԳՆ-ն հայտնել էր, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ապագայի վերաբերյալ Բրիտանիայի հետ վերջնական որոշման համար որպես միջնորդ  «երրորդ երկիր կամ անձ» է փնտրում: 

Ասանժը 2012 թվականին բնակություն է հաստատել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը Շվեդիայում բռնաբարության մեղադրանքով կալանավորումից խուսափելու համար: Նա շարունակում է վախենալ, որ նա կարտահանձնվի Միացյալ Նահանգներին եւ  կդատապարտվի 2010 թվականին WikiLeaks-ի ԱՄՆ գաղտնի ռազմական փաստաթղթերի եւ դիվանագիտական ուղերձների հրապարակման համար: