11.01.2018 02:32

Հարվի Վայնշթայնի վրա հարձակվել են ռեստորանում (տեսանյութ)

Հոլիվուդյան սկանդալային պրոդյուսեր Հարվի Վայնշթայնը, որին սեռական ոտնձգությունների մեջ է մեղադրում շուրջ 80 կին, հիմնականում՝ կինոաշխարհի ներկայացուցիչներ, հարձակման է ենթարկվել ռեստորանում:

Հարվին ընկերոջ հետ ընթրում էր Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքի Elements ռեստորանում։

Այդ նույն ռեստորանում ընթրելիս է եղել ոմն Սթիվ, որն ալկոհոլի ազդեցության տակ մոտեցել է պրոդյուսերին ու երկու անգամ ապտակել նրան՝ անվանելով «տականք»։

Տղամարդը նախ մոտեցել ու լուսանկար է խնդրել (նախապես ընկերոջը խնդրելով ամեն ինչ տեսագրել)։ Իսկ երբ Հարվին մերժել է՝ Սթիվն ապտակել է նրան։

Շուրջ չորս ամիս սեռական սկանդալների կատալիսզատորի դերն ստանձնած Վայնշաթյնը հարձակման  մասին հաղորդում չի տվել ոստիկանություն։