11.01.2018 03:15

Իսպանական բանտում հիվանդը «վերակենդանացել» է դիահերձումից ժամեր առաջ

Իսպանական բանտում հիվանդը «վերակենդանացել» է դիահերձումից ժամեր առաջ
GETTY IMAGES

Իսպանական բանտում կալանավորված անձն արթնացել է բանտի դիահերձարանում, որտեղ նա հայտնվել էր այն բանից հետո, երբ երեք բժիշկ արձանագրել էին նրա մահը:

Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Գոնսալո Մոնտոյա Խիմենեսը պատիժը կրում էր Իսպանիայի հյուսիսի Աստուրիա նահանգում: Նա գիտակցության է եկել դատաբժիշկների՝ դիահերձումն սկսելուց մի քանի ժամ առաջ:

Ընտանիքի անդամների խոսքով, Խիմենեսի մարմնի վրա արդեն նշաններ էին արվել, ինչպիսիք անում են դիահերձումից առաջ: Այժմ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ՝ ինտենսիվ թերապիայի (վերակենդանացման) բաժանմունքում՝ Օվյեդո քաղաքում:

Ենթադրաբար, Խիմենեսը կատալեփսիայի (մկանային կծկումների հարուցած փայտացում) նոպա է ունեցել: Կատալեփսիայի ժամանակ մարդու կենսական կարեւորության ֆունկցիաները դանդաղում են այնչափ, որ երբեմն կարող է թվալ, որ նա մահացած է:

Չկայացած մահն արձանագրել է բանտում աշխատող 3 բժիշկ: